6 փետրվարի 2012 - 10:16 AMT
Mitsubishi-ն կդադարեցնի ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում

Ճապոնական ավտոմեքենա արտադրող Mitsubishi Motors ընկերությունը կդադարեցնի ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում 2012-ի վերջում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։Մասնավորապես խոսքը գնում է Նիդեռլանդների Բորն քաղաքում գտնվող գործարանի մասին, որտեղ արտադրվում են Mitsubishi Colt-ը, Mitsubishi Outlander-ը և այլ մակնիշները։

Ավտոարտադրողը կշարունակի մատակարարել ավտոմեքենաներ Եվրոպա իր Ճապոնիայի և Թաիլանդի գործարաններից։

Mitsubishi Motors-ը համարվում է աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողներից՝ տարեկան թողարկելով ավելի քան 1,6 միլիոն ավտոմեքենա աշխարհի 32 երկրներում։ Ընկերության զուտ եկամուտը 2011-2012 ֆինանսական տարվա տվյալներով կազմել է 13 միլիարդ 630 միլիոն յեն (179 միլիոն 30 հազար դոլար)։