Ֆրանսիայի ղեկավարությունը քննարկում է երկրից Սիրիայի դեսպանին արտաքսելու հնարավորությունը, սակայն վախենում է բացասական հետևանքներից: Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք դիտարկում ենք նման հնարավորություն, սակայն պետք է մտածել նաև հետևանքների մասին»,-ասել է նախարարը: «Մեր դեսպանը Սիրիայում կարևոր է գործառույթներ է իրականացնում, այդ թվում հումանիտար բնույթի»,-ասել է նա:
Ավելի վաղ Սիրիայի դեսպանին արտաքսելու մասին հայտարարել էր Թունիսը: Նման կոչեր են հնչում այլ արաբական և եվրոպական երկրներում:
Փարիզն առաջարկում է ստեղծել շփման խումբ Սիրիայի հարցով, որի նպատակը «կլինի ԱՊԼ նախաձեռնությունների իրագործումն ու Սիրիայում իշխանության անցման ապահովումն ու հետագա ճնշումը գործող ռեժիմի վրա»: Այդ գաղափարն արդեն արժանացել է ՄԱԿ ԱԽ մի քանի անդամների հավանությանը: