Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն կխաղա Միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար` Դոմինիկ Սթրոսս-Կանի դերը սեքս-սկանդալի մասին պատմող ֆիլմում, որի պատճառով ֆրանսիացի պաշտոնյան հրաժարական է տվել:
Le Mond-ին տված հարցազրույցում ֆիլմի նկարահանումների մասին պատմել է ամերիկացի կինոռեժիսոր Աբել Ֆերրարան: Ըստ նրա, Սթրոսս-Կանի կնոջ` Աննա Սինքլերի դերակատարուհին է լինելու Իզաբել Աջանին:
Ռեժիսորի խոսքով նկարահանումները տեղի են ունենալու Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փաիրզում: Ֆերարան հայտարարել է. «Ռեժիսորը ես եմ և ոչ ոք չի կարող ինձ արգելել խոսել այդ ֆիլմի մասին»:
Նման ֆիլմի նկարահանումների մասին շշուկներ էին պտտվում դեռ վաղուց, և այժմ ռեժիսորը հաստատել է, որ ֆիլմի շուրջ աշխատանքները սկսվելու են հունիսին, չնայած որ դրա հաջողությանը կասկածում է Wildbunch պրոդյուսերական ընկերությունը, հայտնում է BBC-ին: