Փետրվարի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին դիակ կա: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Մեդոյանը Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի անիվը փոխելիս վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից և տեղում մահացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: