6 փետրվարի 2012 - 11:40 AMT
Բյուլենթ Առինչ. Թուրքիան չի մտածում Սիրիայի հարցին ռազմական միջամտության մասին

Սիրիայի հարցում կձեռնարկվի այն ամենն, ինչ անհրաժեշտ է, սակայն Թուրքիան չի մտածում Սիրիայի հարցին ռազմական միջամտության մասին: Ինչպես հայտնում է «Անադոլուն», այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի տեղակալ Բյուլենթ Առինչը:

«Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնեն ՄԱԿ-ն ու ԱՊԼ-ն: Սիրիայի ղեկավարությունը խաբում է ժողովրդին»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Ըստ պաշտոնական տվյալների, Մովլուդի օրը Հոմսում 337 մարդ է սպանվել, 1500-ը վիրավորել է, հայտնել է փոխվարչապետը: «Պատասխանատվությունը կրում են Ասադն ու նրա բանակը: Դա պարզ է: Դա կարելի էր կանխատեսել, քանի որ Լաթակիան ռմբակծում էին նաև Ռամազանի ժամանակ»,-հայտարարել է նա: