6 փետրվարի 2012 - 12:07 AMT
Աստղաբան. Ինքնասպանությունից խուսափելու համար պետք է հաճախ տաք ցնցուղ ընդունել

Ինքնասպանությունների թվի աճը հասկանալու համար, պետք է փորձել հասկանալ այն ժամանակաշրջանը, դարաշրջանը, որում ապրում ենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ինքնասպանությունների թվի աճի մասին, նման տեսակետ հայտնեց աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը՝ նշելով, որ մենք ապրում ենք Կալիի դարաշրջանում:

«1987 թվականից սկսած ծնվում են պակաս կարողություններով, հոգևոր գիտակցության պակասություն ունեցող մարդիկ: Այդ մարդկանց տրվել են շատ մոլություններ, որոնք էլ խանգարում են ճշգրիտ ապրելուն»,- նշեց աստղաբանը: Նա նշեց, որ երբ մարդկանց մեջ գերակշռում են Լուսնի ու Ուրանի բացասական միկրոմասնիկները, նրանց հոգեկանը խանգարվում է, ընդունակ են դառնում սպանության կամ ինքնասպանության. «Դրանից խուսափելու համար պետք է հաճախ տաք ցնցուղ ընդունել, քանի որ տաք ջուրը մարդու մեջից դուրս է մղում չար մասնիկները»:

Բանախոսը նշեց, որ այս վիճակը շարունակվելու է մինչև 2055 թվականը: