6 փետրվարի 2012 - 12:37 AMT
Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավարին ցմահ բանտարկություն է սպառնում

Մեղադրող կողմը ցմահ բանտարկություն է պահանջում Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Իլկեր Բաշբուղի համար: Գեներալ Իլկեր Բաշբուղի փաստաբան Իլկայ Սեզերը իր պաշտպանյալի ձերբակալությունից հետո բողոքարկել է դատավճիռը՝ խնդրելով գործը քննել Գերագույն դատարանում: Ըստ թուրքական սահմանադրության, հենց Գերագույն դատարանը պետք է քննի պաշտոնյաների գործերը: Սակայն բողոքը մերժվել է, ինչը դժգոհություն է առաջացրել հանրության զգալի մասի մոտ:

Գեներալ Իլկեր Բաշբուղը ձերբակալվել է 2012թ. հունվարի 6-ին՝ գործող իշխանության դեմ քարոզչության համար: Նրան մեղադրում են նաև երկիրը պախարակող ինտերնետ կայքեր բացելու մեջ: Նա հերքում է բոլոր մեղադրանքները: