Բրիտանիայի գլխավոր Հիթրոու օդանավակայանը ձյան պատճառով հետաձգել է մոտ 150 չվերթ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հայտարարվել է, որ փետրվարի 5-ին օդանավակայանը կարողացել է սպասարկել նախատեսված չվերթերի միայն 70 տոկոսը:
Վերջին օրերին Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Եվրոպայի մյուս երկրները, հայտնվել են «արկտիկ» եղանակի ճիրաններում, լույս շաբաթ օրվա գիշերը ջերմաստիճանը կենտրոնական Անգլիայում նվազել է մինչև մինուս 10: