Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը երկուշաբթի հայտարարել է իր ղեկավարած կառավարության հրաժարականի մասին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Ժամանակն է, որ կարևոր քաղաքական որոշումներ կայացվեն: Այդ տեսակետից ես որոշեցի հրաժարվել իմ մանդատից»,-ասել է Էմիլ Բոկը:
Հունվարի վերջում Ռումինիայում մի շարք հակակառավարական ցույցեր տեղի ունեցան, որոնց մասնակիցները պահանջում էին նախագահի ու կառավարության հրաժարականը: Բնակչությունը դժգոհ է կառավարությունից, որը փորձում է կրճատել բյուջետային ծախսերը, այդ թվում նաև սոցիալական ծրագրերը, գրում է ՌԻԱ Նովոստին: