Իրանում արգելել են «Սիմփսոնները» մուլտսերիալի հերոսների տիկնիկների վաճառքը, հաղորդում է Associated Press-ը՝ մեջբերելով տեղի «Շարգ» թերթը: Մանկության և պատանեկության մտավոր զարգացման ինստիտուտի ներկայացուցչի խոսքով, իրանական իշխանությունները չեն ցանկանում գովազդել արևմտյան մշակույթի տիկնիկների վաճառքը: Միաժամանակ պաշտոնյան նշել է, որ երկրում արգելված են ցանկացած տիկնիկներ, որոնք պատկերում են մեծահասակների կամ ունեն տարբերվող սեռային հատկանիշներ:
Արգելված տիկնիկների թեկնածուների շարքում են հայտնվել նաև «Սուպերմենի» և «Սարդ մարդու» տիկնիկները, սակայն իշխանությունները որոշել ենն չարգելել դրանց վաճառքը, քանի որ այդ հերոսներն օգնում են «ճնշվածներին»: