Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն այժմ անցել են «վասսալային» մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: «Ցավոք, մեր քաղաքական գործիչներից շատերը մինչ օրս գտնում են, որ Մոսկվան է մեր մայրաքաղաքը»,-հեգնանքով ասել է նա:
Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի ու այլ գերտերությունների հետ պետք է լինեն հավասարակշռված ու կշռադատված: Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հարկավոր է նաև հաշվի առնել Հայաստանի նշանակությունն ու ազդեցությունը Ռուսաստանի համար: