Սաստիկ սառնամանիքի պատճառով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հարևանությամբ գտնվող Մցխեթայի շրջանում վերջին 50 տարում առաջին անգամ սառել է Կուր գետը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Սառույցի հաստությունը հասնում է մի քանի սանտիմետրի:
Հունվարի կեսերից Վրաստանում պահպանվում է սաստիկ ցուրտ եղանակը: