Եղանակը շարունակում է ազդել եվրոպական առաջնությունների խաղաշրջանի ժամանակացույցի վրա: Երկուշաբթի Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հայտարարեց, որ երկրի Գավաթի երկու հանդիպումներ, որոնք պետք է տեղի ունենային այս շաբաթվա կեսերին, հետաձգվել են: Դրանք են «Դիժոնա» - «Պարի Սեն Ժերմեն» և «Բուրժա» - «Մարսել» հանդիպումները:
Այս հանգստյան օրերին Ֆրանսիայի առաջնության միանգամից երեք հանդիպումներ նույնպես հետաձգվել են սառնամանիքի պատճառով: Իտալական A սերիայի մի քանի հանդիպումներ տեղափոխվել են ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդում է championat.com-ը: