6 փետրվարի 2012 - 18:09 AMT
Սկանդալ կոալիցիոն ընտանիքում. ԲՀԿ-ն արգելակում է ՀՀԿ օրինագիծը

Այժմ Ազգային ժողովում վիճաբանություն է ծագել կոալիցիան ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև: Այն պատճառով, որ ԲՀԿ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը, «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը չընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծի օգտին քվեարկեց 51 պատգամավոր (ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից), 10-ը ձեռնպահ են մնացել (ՀՅԴ) և 41 պատգամավոր, որոնք ներկա են եղել նիստերի դահլիճում, չեն քվեարկել (այդ թվում ԲՀԿ խմբակցությունը):

ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը քվեարկությունից հետո հայտարարել է, որ օրինագիծն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, և որ քվեարկության արդյունքները ցույց են տալիս յուրաքանչյուր խմբակցության վերաբերմունքը կոռուպցիայի դեմ պայքարին: Իր հերթին խոսնակ Սամվել Նիկոյանը հավելել է, որ այդ քվեարկությունը ցույց տվեց, թե որքան կարող են տարբերվել պատգամավորների խոսքն ու գործը: «Ակնհայտ է, որ օրինագծի նպատակը պայքարն է կոռուպցիայի դեմ և ապահովում է խոշոր կապիտալի հրապարակային շրջանառությունը, պայքարում է ստվերի դեմ: Ուստի, յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը խոսում է ժողովրդի անունից, խոսում է կոռուպցիայի մասին և վաղը կուրծք է ծեծելու, պետք է մտածի այն մասին, թե ինչպես իրականում ապահովի խոսքի ու գործի համընկնումը»,-ասել է նա:

Ի պատասխան փոխխոսնակ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն ասել է, որ իր խմբակցությունը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին և չի քվեարկել ոչ թե նրա համար, որ դեմ է օրինագծին ընդհանուր առմամբ, այլ ուղղակի այն վաղաժամ է համարում: «Ուղղակի մենք վաղաժամ ենք համարում մեր հանրության համար նման փոփոխությունները, քանի որ մենք խնդիրներ ունենք սպասարկման հետ: Թեև, անշուշտ, մենք կողմ ենք, որ կոռուպցիան երկրում արմատախիլ արվի»,-ասել է նա:

Քվեարկությունից ձեռնպահ է մնացել նաև ՀՅԴ խմբակցությունը, որը, սակայն, ողջունել է նման օրենքի գաղափարը և հայտարարել է, որ շատ առաջարկներ ունի: «Այս փուլում մենք ձեռնպահ մնացինք, իսկ մեր հետագա դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե երբ կընդունվեն մեր դիտողությունները»,-ասել է խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը նշեց, որ երբ օրինագիծը քննարկվում էր հանձնաժողովում, խմբակցություններից ոչ մեկը չէր խոսում այն մասին, որ օրենքը կարող է չընդունվել, իսկ բոլոր առաջարկները վերաբերում էին դետալներին: «Ինչը հիմք տվեց մեզ դնել օրինագիծը քվեարկության առաջին ընթերցմամբ և նման վարքագիծն ինձ համար անհասկանալի է…Այդ քվեարկությանը դեմ քվեարկել նշանակում է քվեարկել կոռուպցիայի օգտին… Ձեռնպահ մնալ՝ նշանակում է անհասկանալի կերպով վարվել»,-ասել է Գագիկ Մինասյանը:

Ըստ օրինագծի ու ուղղումների փաթեթր, որ նախատեսվում է անել հարակից օրենքներում, նախատեսվում է սահմանափակել խոշոր կանխիկ գործողությունների իրականացումը, մասնավորապես 3 մլն դրամը (7,7 հազար դոլար) գերազանցող դրամային գործողությունները գերազանցող աշխատանքների իրականացման, ծառայությունների տրամադրման, գույքի կամ ապրանքի օտարման ու օգտագործման դեպքում, պետք է կատարվեն անկանխիկ միջոցով: Օրինագծով նախատեսվում է նաև անկանխիկ վճարումների ապարատների պարտադիր տեղադրում խանութներում և սպասարկման այլ կետերում: Բացի այդ, կա դրույթ, որով արգելվում է ապրանքի կամ ծառայության գնի բարձրացում անկանխիկ վճարման դեպքում: