7 փետրվարի 2012 - 15:38 AMT
Երևանից 21 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

Հայաստանում՝ Երևանից 21 կմ դեպի արևմուտք, Վաղարշապատից 7 կմ հարավ, տեղի ժամանակով 15:19-ին տեղի է ունեցել երկրաշարժ՝ 2.8 մագնիտուդ: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնից հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա: