7 փետրվարի 2012 - 15:59 AMT
Եվրոպական երկրները շարունակում են ետ կանչել դեսպաններին Սիրիայից

Իտալիան ետ է կանչել իր դեսպանին Դամասկոսից խորհրդակցությունների համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին: Իտալական դեսպանությունը Սիրիայում կշարունակի աշխատանքը՝ աջակցելու համար երկրի քաղաքացիներին:

Ըստ Agence France-Presse-ի, նման որոշում է կայացրել նաև Ֆրանսիայի ԱԳՆ:

Նախօրեին իրենց դեսպաններին ետ էին կանչել նաև Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն, Բելգիան: