7 փետրվարի 2012 - 16:09 AMT
Ջանլուիջի Բուֆֆոնը IFFHS վարկածով ճանաչվել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը IFFHS վարկածով ճանաչվել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ: IFFHS վարկանիշում իտալացի դարպասապահը հավաքել է 199 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրել է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը: 3-րդ հորիզոնականում է Պետեր Չեխը:

Լավագույն տասնյակում ներառված են Էդվին վան դեր Սարը, Օլիվեր Կանը, Դիդան, Վիկտոր Վալդեսը, Ժուլիո Սեզարը, Յենս Լեմանը և Ռոբերտո Աբբոնդանսյերին: