Փետրվարի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիամց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.75 դրամ:
Փետրվարի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388.11 դրամ` փետրվարի 6-ի համեմատ ավելանալով 0.15 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 510.44դրամ` ավելանալով 4.07 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը ավելացել է 0.14 կետով` կազմելով 12.96 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: