27 սեպտեմբերի 2003 - 19:51 AMT
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՊԱԳԱ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԵՏ
ԱՄՆ հայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ են քննարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները սենատոր Ջոն Քերրիի հետ, որը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2004 թվականի երկրի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը, հանդիպմանը Ջոն Քերրին հավաստիացրել է, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա կշարունակի աջակցություն ցուցաբերել «հայկական հարցերին»: Սենատորը խոստացել է նաեւ օժանդակել սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձեւի ընդունմանը: «Դա կոչվում է արդարություն, եւ մենք կհասնենք դրան միասին»,- ավելացրել է նա: