8 փետրվարի 2012 - 12:15 AMT
Սիրիական Հոմսի ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ

Ռազմա-օդային ուժերի կողմից սիրիական Հոմսի ռմբակոծության հետևանքով 8 ժամում զոհվել է առնվազն 50 մարդ, հայտնել են ընդդիմության ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները սկզբում ժխտում էին մասնակցությունը Հոմսի գնդակոծությանը, պատասխանատվությունը դնելով գրոհայինների վրա: Այժմ Ասադի ներկայացուցիչները հայտարարում են, որ քաղաքում անց է կացվում հակաահաբեկչական գործողություն: