8 փետրվարի 2012 - 12:47 AMT
Երևանում բացվեց բրոնզե արտեփաստերի պահպանության վերաբերյալ սեմինարը

Փետրվարի 7–ին Երևանում Հայաստանի պատմության թանգարանի և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի հետ համատեղ բացվեց միջազգային սեմինար, որին մասնակցում են Իրաքից, Իրանից, Վրաստանից, Ռումինիայից և Ճապոնիայից հրավիրված մասնագետներ: Այն շարունակվելու է մինչև փետրվարի 11-ը: Սեմինարի ընթացքում կհնչեն բրոնզե արտեփաստերի պահպանության վերաբերյալ դասախոսություններ, կանցկացվի հայ մասնագետների հմտությունները և տեխնիկական պատրաստվածությունը զարգացնող գործնական ուսուցում:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշեց, որ սեմինարն անցկացվում է երկրորդ անգամ: «Այս անգամ մենք ունենք ավելի ընդլայնված կազմ, այստեղ են Իրանի, Թբիլիսիի, Ռումինիայի թանգարանների ներկայացուցիչները: Վերականգնողական աշխատանքները միշտ փակ են ընթանում, բայց այդ վերանորոգումն է, որ երկարացնում է նմուշների կյանքը», հստակեցրեց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ երրորդ սեմինարից հետո թանգարանում բացվելու է այն աշխատանքների ցուցահանդեսը, որոնք վերականգնվել են սեմինարների ընթացքում: Երրորդ սեմինարը կայանալու է հուլիս ամսին: