Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն ճեպազրույցում կոչ է արել լրագրողներին ձեռնպահ մնալ «Վրաստանի տարածքի օգտագործում ԱՄՆ ռազմական գործողությունների համար» ձևակերպումից:
Մինչ այդ Վրաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ Բատու Կուտելիան ասել էր, որ եթե ՄԱԿ-ը բանաձև ընդունի Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ, Վրաստանը որոշակի պարտավորություններ կստանձնի: «Սակայն, լավ կլինի, եթե հաջողվի խուսափել ճգնաժամից»,-ասել է նա:
Ավելի վաղ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն ասել էր, որ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում Վրաստանի տարածքի օգտագործման մասին խոսակցություն չի եղել: