14 ապրիլի 2003 - 23:17 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԱՐՁԵԼ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեւին շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, համապատասխան որոշում կայացվել է այդ քաղաքում Վ.Կազանցեւի երկարատեւ ծառայության կապակցությամբ: ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը նաեւ հրավեր է ստացել Հայաստանի վարչապետի կողմից այցելելու հանրապետություն` տնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով: «Այցը կարող է կարեւոր նշանակություն ունենալ Հայաստանի եւ Ռուսաստանի հարավի միջեւ կապերի զարգացման համար», - նշել են ՌԴ Հարավային դաշնային օկրուգի աշխատակազմում: