8 փետրվարի 2012 - 19:40 AMT
Շաբաթ օրը եվրոպական երկրներում ACTA-ի դեմ բողոքի հզոր ակցիաներ են տեղի ունենալու

Եվրոպան հզոր բողոքների պատրաստվում Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) դեմ: Շաբաթ օրը եվրոպական մի շարք երկրներում ACTA-ի դեմ բողոքի հզոր ակցիաներ են տեղի ունենալու, որոնց մտադիր են մասնակցել արդեն հարյուր հազարավոր մարդիկ, հաղորդում է Euronews-ը:

ACTA-ի վերաբերյալ բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և այլ երկրների միջև, երկար ժամանակ հասարակայնությունից գաղտնի էին պահվում, այնուհետև դրանց մասին տեղեկատվությունը հայտնվել է WikiLeaks կայքում:

Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) ընդունումը լեհական խորհրդարանը հաստատել է 2012-ի հունվարի վերջին: ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել է օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին:

Anonymous հաքերային խմբավորումը այս առիթով վերջերս խոստացավ լայնամասշտաբ հարձակումներ կատարել լեհական իշխանությունների դեմ։

Նշենք, որ վերջերս Anonymous հաքերային խմբավորումը մի շարք հարձակումներ կատարեց Ֆրանսիայի, ԱՄՆ կառավարական կայքերի վրա, ուղղված ընդեմ SOPA օրինագծի։ SOPA-ն մշակվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Սենատը հետաձգել է օրինագծի քվեարկությունը։