
2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից երկրների ազգային ֆեդերացիաների նախագահները մարտի սկզբին աշխատանքային հանդիպում կանցկացնեն առաջիկա մրցաշարի կազմակերպչական հարցերի քննարկման համար: Այդ մասին հաղորդել է «Եվրո-2012 Լեհաստան» տեղական կազմակերպչական կոմիտեի տնօրեն Ադամ Օլկովիչը:
Օլկովիչի խոսքով` ֆեդերացիաների նախագահների հանդիպումը տեղի կունենա մարտի 8-9 Վարշավայում: «Մենք կընդունենք 16 պատվիրակությունների ներկայացուցիչների և երկու օրվա ընթացքում նրանց կծանոթացնենք առաջնության կազմակերպման սկզբունքների հետ կապված բոլոր կարևորագույն գործերին, ներքին ընթացակարգերին, որպեսզի այդ համակարգը գործի առանց խնդիրների»,- ասել է Օլկովիչը, հաղորդում է Ուկրաինֆորմը:
Նա հավելել է, որ ապրիլի վերջին – մայիսի սկզբին նույն այդ նպատակով Վարշավայում կհավաքվեն բոլոր ֆուտբոլային մրցավարները, որոնք սպասարկելու են EURO-2012-ի հանդիպումները: