9 փետրվարի 2012 - 09:51 AMT
Եվրոպայում աննախադեպ սառնամանիքը հանգեցրել է հանցավորության նվազման

Սերբիայում ուժեղ սառնամանիքի և ձյան առատ տեղումների պատճառով հանցավորության մակարդակը նվազել է 40 տոկոսով, չորեքշաբթի օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Չնայած իրադրության ողջ լրջությանը, կան նաև դրական պահեր` երկրում հանցագործությունների քանակի կրճատում: Սառը եղանակների վրա հասնելուց հետո երկրում ավտոմեքենայի առևանգման որևէ դեպք չի գրանցվել»,- նշել է նախարարը:

Անցյալ շաբաթվա սկզբից Սերբիայում ցրտին զոհ է գնացել 12 հոգի, հազարավոր մարդիկ փակված են ձնաբուքի ենթարկված գյուղերում: Որոշ տեղերում ջերմաստիճանն իջել է մինչև -20 աստիճան: