«Ընդդիմությանը չեն կարող երբևէ զսպել»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում ոստիկանության գործունեությանը, ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը և հավելել. «Ուզում են ասել` եթե դուք ինչ-որ բան մեր սրտով չանեք` մենք բազմաթիվ մեթոդներով կարող ենք ձեզ ազատությունից զրկել: Դրանով մեզ իրենք չեն վախեցնի»: