Լոս Անջելեսում կայանալիք հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությունն ուղեկցվելու է երաժիշտների բողոքի զանգվածային ակցիայով անվանակարգերի թվի կրճատման դեմ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Արարողության դեմ մտադիր են բողոքել Հյուսիսային Ամերիկայի, Հավայան կղզիների բնիկ ժողովուրդների, ջազի լատինաամերիկյան ուղղության, գոսպելի կատարողները: Նրանք նշել են, որ ակադեմիայի որոշումը նրանց նյութական վնաս կհասցնի և կխարխլի ոճերի հեղինակությունը, որոնք տարածված են ԱՄՆ ազգային փոքրամասնությունների շարքում: