
Հայաստանի կառավարությունը ուշադրություն է դարձնում միջազգային կառույցների վարկանիշերին և խնդիրներին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով փետրվարի 9 կառավարության նիստը: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ վերջին վարկանիշը հրապարակվել է միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և ըստ այդմ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: «Սա նաև լուրջ քաղաքական գնահատական է»,-ընդգծել է նա:
Այս համատեքստում վարչապետը որպես օրինակ բերել է ՀԱԿ հայտարարությունը այն մասին, որ արդեն 4 տարի է, ինչ Հայաստանում ձևավորվել է ժողովրդավարական հասարակություն, և այդ գործում մեծ նշանակություն ունեն տեղի ազատ ԶԼՄ-ը:
Այնուամենայնիվ, ժողովրդավարական հասարակության ամրապնդման համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: