9 փետրվարի 2012 - 13:40 AMT
«Ռեալը» 7-րդ տարին է ճանաչվում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբը

Ըստ Deloitte-ի, մադրիդյան «Ռեալը» ճանաչվում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբ:

2010-2011թ խաղաշրջանի ընթացքում թագավորական ակումբն աշխատել է 479.5 մլն եվրո: Ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Բարսելոնան» 450.7 մլն եվրոյով: Եռյակը փակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը վաստակել է 367 մլն եվրո:

Տասնյակում ներառվել են նաև «Բավարիան», «Արսենալը», «Չելսին», «Միլանը», «Լիվերպուլը» և «Շալկեն»: Անգլիան ամենլայն ներկայացուցչություն ունեցող երկիրն է. վարկանիշում ներկայացված են 6 անգլիական ակումբներ: