9 փետրվարի 2012 - 14:13 AMT
Օրանժի ինտերնետը կրկնապատկվում է գալիք գարնանային տոների առիթով

Այսօրվանից մինչև մարտի 8-ը Օրանժ Արմենիայի «Ինտերնետ հիմա» կամ MyFi սակագնային պլաններից որևէ մեկին միանալու կամ պայմանագիրը 1 տարի երկարացնելու դեպքում հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան կրկնակի արագությամբ ինտերնետ։ Այս մասին այսօր մամլո ասուլիս ժամանակ հայտնեց ընկերության մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

«Այսպիսով «Ինտերնետ հիմա»-ի 9000, 11000, 20000 սակագնային պլանների բաժանորդները կստանան նախկին 6Գբ, 11Գբ և 24Գբ ներբեռնման արագության համար համապատասխան 12Գբ, 22Գբ և 48Գբ արագություն»,-նշեց Արամ Մկրտչյանը։

Օրանժի այս ակցիան նվիրված է ձմռան ավարտին և գարնան սկզբին և գարնանային տոներին՝ Սիրահարների, Մարտի 8 և այլն։

«Այս ժամանակաշրջանը՝ գարնան սկիզբը բոլոր երկներում է նշանավորվում է որպես տոների սկիզբ։ Մեր ակցիայի շրջանակներում մենք նաև Օրանժ ինտերնետի բոլոր բաժանորդներին պարգևում ենք «Ինտերնետ Միասին» ծառայության երկու հավելյալ SIM քարտ՝ մեկի գնով»,-նշեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։