9 փետրվարի 2012 - 14:30 AMT
Պեկինն ուժեղացնում է միկրոբլոգերի սպասարկման վերահսկողությունը

Պեկինի իշխանությունները ուժեղացնում են միկրոբլոգերի սպասարկման վերահսկողությունը: Չինաստանում օգտատերերի քանակը հասնում է 250 մլն:

Դեկտեմբերին Պեկինը հետապնդման սպառնալիքով պահանջել է միկրոբլոգերի բաժանորդներին եռամսյա ժամկետում գրանցել իրական նույնականացման տվյալները, պատճառաբանելով թե դա հարկավոր է վեբ-օգտատերերի շահերը պաշտպանելու համար: Այժմ միկրոբլոգերներին վերջնագիր է ներկայացվել: Օգտատերերը, որոնք մինչ մարտի կեսը չեն հայտնի իրենց մասին իրական տեղեկատվությունը, չեն կարողանա հաղորդագրություններ հրապարակել, հաղորդում է Compulenta-ն: