
ՀՀ արդարադատության նախարարության Գորիս ՔԿՀ պետի տեղակալ Մարեկ Հարությունյանը փետրվարի 9-ին ձերբակալվել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ կաշառքը Հարությունյանը վերցրել է դատապարտյալներից մեկից Երևանի դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: