Երևանում կայացել է Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրության զարգացման գործում» գրքի շնորհանդեսը:
«Հասմիկ Ստեփանյանի գիրքն անպայման պետք է թարգմանվի անգլերեն»,-հայտարարել է շնորհանդեսին ներկա գտնվող Վազգեն Մանուկյանը:
Նրա կարծիքով, գիրքն անպայման պետք է թափանցի մեր դպրոցներ, որպեսզի գալիք սերունդը կարողանա վերաիմաստավորել մեր ազգային արժեքները, գիտակցի մեր ունեցածի և կորցրածի կարևորությունը: