9 փետրվարի 2012 - 16:21 AMT
Ընտրություններից առաջ պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժերն են աղանդավորական

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության կենտրոնը խորհրդարանական ընտրություններից առաջ կհրապարակի, թե որ քաղաքական ուժերն են կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը. « Կրոնական կազմակերպությունները շատ ակտիվորեն համագործակցում են քաղաքական գործիչների հետ»:

Ամարյանը նշեց, որ հովիվներն արդեն սկսել են ձայներ վաճառել. «Եթե դիտարկենք վերջին տասը տարիների գունավոր հեղափոխությունները, ապա կտեսնենք, որ դրանցում իրենց ակտիվ դերակատարությունն են ունեցել խարիզմատիկ կրոնական կազմակերպությունները»:

Բանախոսը նշեց, որ թեև այսօր պաշտոնապես 67 կրոնական կազմակերպություն է գրանցված, երկու այդքան էլ չգրանցված կան, որոնք գործում են իբրև կրթական համալիրներ, բարեգործական հիմնադրամներ կամ հասարակական կազմակերպություններ: