9 փետրվարի 2012 - 17:11 AMT
Թբիլիսիում տոնել են Հայոց բանակի 20-ամյակը

Փետրվարի 8 Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ, հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցներիներկայացուցիչներ:

Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը: