
Փետրվարի 9-ի ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: