23 սեպտեմբերի 2003 - 19:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿՇԻՌ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումների ձեւաչափը կամ կպահպանվի, կամ էլ կճգրտվի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին այսօր հայտնել է լրագրողներին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Անդրադառնալով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությանը, մամուլի քարտուղարը նշել է, որ դա ցանկալի կլինի: Ընդսմին նա ընդգծել է, որ նման կարծիքի է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, Ա. Քոչարյանի խոսքերով, բանակցություններին Հայաստանի մասնակցությունն ավելի մեծ կշիռ եւ արդյունավետություն է հաղորդում գործընթացին: