9 փետրվարի 2012 - 18:32 AMT
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ֆրանսիական համալսարանը ստորագրել են համաձայնագիր հուշագիր

Փետրվարի 9-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև ստորագրվել է համաձայնագիր հուշագիր:

Համաձայնագիրը նպատակ ունի ապահովել համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառությունը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռք բերումը` նրանց ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքներին ներգրավելու միջոցով: Կողմերը համաձայնել են գործակցել կրթության, մասնավորապես ուսումնական պրակտիկաների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1994թ.-ից` աջակցելով ՀՀ կառավարությանը երեխաների առողջ աճի, կրթության, ինչպես նաև չարաշահումից ու անտեսումից և թրաֆիքինգից պաշտպանված լինելու գործում: