23 սեպտեմբերի 2003 - 18:38 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՐ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՂԲԱՅՐԱՑԵԼ ԵՆ
Օրերս համագործակցության վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել Արմավիր Հայաստանի մարզկենտրոնի եւ Կրասնոդարի երկրամասի համանուն քաղաքների միջեւ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, եղբայրացման վերաբերյալ պայմանագիրը երկու լեզվով` ռուսերեն եւ հայերեն, ստորագրել են Ռուսաստանի Արմավիրի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերը` Վիկտոր Կոլոդյաժնին եւ Արարատ Զաքարյանը: Նշենք, որ ռուսական Արմավիր քաղաքը հիմնվել է XVIII դարի վերջին հայ վերաբնակիչների կողմից եւ այդպես անվանվել Մեծ Հայք պետության հինավուրց մայրաքաղաքի պատվին: