10 փետրվարի 2012 - 11:11 AMT
ՆԱՏՕ-ի օդային հարձակման պատճառով Աֆղանստանում 8 երեխա է զոհվել

ՆԱՏՕ-ի օդային հարձակման պատճառով Աֆղանստանում 8 երեխա է զոհվել, հայտնում է Reuters-ը:

Կապիս նահանգի իշխանությունները հայտնում են, որ օդային հարձակումն իրականացվել է փետրվարի 8-ի երեկոյան: Դրան նախորդել է թալիբների դեմ կոալիցիոն ուժերի արշավը:

Աֆղանստանի նախագահը խիստ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի այս արարքը:

Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները հաստատել են հարվածի մասին փաստը, սակայն պաշտոնապես իրադարձությունները չեն մեկնաբանել: