22 սեպտեմբերի 2003 - 22:41 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԻ 2785-ԱՄՅԱԿԻՆ
Հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում տեղի կունենան Երեւանի 2785-ամյակին նվիրված հանդիսություններ: Մասնավորապես, այդ օրերին հանրապետության մայրաքաղաքում կկազմակերպվեն շքերթ, համերգներ, լուսանկարների ցուցահանդես: Բացի այդ, ինչպես հաղորդում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, Երեւանի բոլոր բժշկական հաստատություններում կհայտարարվեն «բաց դռների» օրեր: Տոնակատարության ամփոփիչ միջոցառումը կկայանա հոկտեմբերի 12-ին Երեւանի վերանորոգված Հանրապետության հրապարակում: