10 փետրվարի 2012 - 12:43 AMT
Դավութօղլուն Վաշինգտոնում կոնգրեսականների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները, այդ թվում նաև իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է թուրքական Ihlas գործակալությունը:

Կարծքիներ են փոխանակվել նաև արաբական երկրներում հեղափոխությունների, Իրանի միջուկային զենքի ու թուրք-ամերիկյան հարաբերություների մասին:

Թուրքիայի ԱԳ նախարարի այցն ԱՄՆ սկսվել է նախօրեին: Ակնկալվում է, որ Դավութօղլուն կհանդիպի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: