
Փետրվարի 10-ին Թուրքիայում Դոնեցկի «Մետալուրգի» երկրորդ ուսումնամարզական հավաքի վերջին օրը, թիմը կանցկացնի 4-րդ` եզրափակիչ խաղը` նախապատրաստության այս փուլում:
Վլադիմիր Պյատենկոյի մարզիկները սպարրինգ կանցկացնեն Բոսնիա և Հերցեգովինայի «Շիրոկի բրեգ» թիմի հետ: Այն Բոսնիայի ամենբարձրակարգ ակումբներից է, երկրի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև ազգային առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր: Ընկերական խաղից հետո, Կառլեն Մկրտչյանի և Գևորգ Ղազարյանի թիմը Անթալիայից Դոնեցկ կվերադառնա: Այսքանով երկրորդ նախապատրաստական հավաքը կավարտվի: