10 փետրվարի 2012 - 13:44 AMT
Anonymous-ը «Խաչակրաց արշավանք է հայտարարել իսրայելական կառավարության դեմ»

Anonymous հաքերների միջազգային խումբը YouTube-ում նոր տեսահոլովակ է հրապարակել՝ սպառնալով «Խաչակրաց արշավանք սկսել իսրայելական կառավարության դեմ», որը հաքերներին մեղադրում է «մարդկության դեմ հանցագործություններ» կատարելու մեջ:

Հոլովակը հայտնվել է իսրայելամետ և արաբ հաքերների միջև ինտերնետ-պատերազմի ֆոնին, որը սկսվել է հունվարի սկզբին, այն բանից հետո, երբ արաբ հաքերն ինտերնետում հրապարակել է իսրայելական տասնյակ հազար պլաստիկ քարտերի համարները: