
Մոսկովյան հիվանդանոցի բժիշկները երկու ամիս անց կվիրահատեն Պերմի պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Յուլիա Թավրիզյանին, ում շտապ թանկարժեք վիրահատության համար պերմցիները փող են հավաքել, հաղորդվում է պատկերասրահի բլոգում:
Հունվարի 11-ին նրա վրա կատարվել է խուլիգանական հարձակում, որի արդյունքում նա լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Հիմա անհրաժեշտ է աչքի բուժում: Փետրվարի 8-ին պատկերասրահի ղեկավարությունը հանդես է եկել նյութական օգնության խնդրանքով: Թավրիզյանի շտապ բուժման համար անհրաժեշտ էր 200 հազար ռուբլի, որը հավաքվել է երկու-երեք օրում: