Փետրվարի 10-ի ժամը 14.00-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Աշոցք-Բավրա-Վրաստանի սահման ճանապարհահատվածը:
Տրանսպորտիև կապի նախարարությունից հայտնում են, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: