10 փետրվարի 2012 - 14:47 AMT
Բաքուն 63,3 մլն դոլար է հատկացրել «Եվրատեսիլ 2012» մրցույթի անցկացման համար

«Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթն անցկացնելու համար Բաքուն պետական բյուջեից կհատկացնի 63,3 մլն դոլար, հաղորդում է ԱՊԱ-Էկոնոմիքսը:

Կառավարության որոշմամբ հավանություն է տրվել «2012-ի պետական բյուջեից հատկացված միջոցների բաշխմանը՝ միջազգային և ազգային մակարդակով միջոցառումներ անցկացնելու համար»:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 22-ին և 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին