
Հայաստանը պետք է ակտիվացնի հարաբերություններն Իրանի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը: Ըստ նրա, անկախ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամից, Հայաստանը պետք է ամրապնդի համագործակցությունը նրա հետ, քանի որ Իրանը կարևոր ռազմավարական նշանակություն ունի: «Ավելին, Հայաստանը համապատասխան քաղաքականության իրականացման դեպքում, միայն կշահի»,-գրում է փորձագետը:
Այս համատեքստում, մամլո ասուլիսին ներկա իրանագետ Մհեր Բաղդասարյանը նշել է, որ Իրանի հարցում Հայաստանի քաղաքականությունը կարող է դրսևորվել ճգնաժամի կարգավորման միջնորդության մեջ: «Հայաստանը պետք է միջնորդ հանդիսանա ու բացատրի միջազգային հանրությանը, այդ թվում ԱՄՆ-ին, պատերազմի դեպքում իրադարձությունների հնարավոր զարգացումը»,-ասել է նա՝ նկատի ունենալով, որ Հայաստանը շատ բարդ իրավիճակում կհայտնվի պատերազմի դեպքում: «Հենց Հայաստանը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար նման զարգացումներ, քանի որ կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ»,-ասել է նա: