10 փետրվարի 2012 - 17:15 AMT
Գերմանիան հրաժարվել է ստորագրել ACTA օրինագիծը

Գերմանիայի կառավարությունը՝ հետևելով Չեխիայի, Լեհաստանի օրինակին, հրաժարվել է ստորագրել Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) տակ։ Այս մասին հայտնում է M&G-ն։ACTA-ի վերաբերյալ բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և այլ երկրների միջև 2012-ի հունվարից, երկար ժամանակ հասարակայնությունից գաղտնի էին պահվում, այնուհետև դրանց մասին տեղեկատվությունը հայտնվել է WikiLeaks կայքում:

ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել է օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին:

ACTA-ի ընդունումից հրաժարվել են Լեհաստանը, ապա Չեխիան։ Այս երկու երկրներում մեծ բողոքի ակցիաներ են եղել ընդդեմ օրինագծի։

Վաղը՝ փետրվարի 11-ին եվրոպական մի շարք երկներում լայնամասշտաբ բողոքի-ցույցեր են կայանալու՝ ընդդեմ ACTA-ի։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։